Իրակլի Քադագիշվիլի. Վրաստանի համար ամենակարեւոր ուղղություններից մեկը տարածքային ամբողջականության վերականգնումն է, եւ այս առումով գործընկեր երկրների եւ համաշխարհային հանրության աջակցությունը ամենակարեւորն է

Խորհրդարանի ընթացակարգային հարցերի կոմիտեի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի խոսքով, գործընկեր երկրների և համաշխարհային հանրության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցությունը չափազանց կարևոր է։

Նրա խոսքով, այս հիմնական խնդիրը կատարելու համար մեզ անհրաժեշտ է ավելի շատ ինտեգրում եվրատլանտյան տարածքին։

«Իհարկե, Վրաստանի համար ամենակարեւոր ուղղություններից մեկը մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Այս առումով մեր գործընկեր երկրների և համաշխարհային հանրության աջակցությունն անվերապահ է և ամենակարևորը։ Այս հիմնական խնդիրը կատարելու համար մեզ անհրաժեշտ է ավելի շատ ինտեգրում Եվրոպային, եվրատլանտյան տարածքին, աջակցություն, որպեսզի Վրաստանի՝ որպես միասնական, անկախ, ժողովրդավարական պետության գոյությունը երաշխավորված և նորմալ լինի»,- ասել է Քադագիշվիլին։