Իրակլի Քադագիշվիլի. Ընդդիմությունում միմյանց հասցեին մեղադրանքներն արդեն աշխատավարձերի մակարդակի են իջել

17:20, 21.08.2026

Հասարակությունը տեսնում է, որ, ըստ էության, ընդդիմությունն ամբողջությամբ պառակտված է ու հակամարտության մեջ, միմյանց հասցեին մեղադրանքներն արդեն աշխատավարձերի մակարդակի են իջել, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ Իրակլի Քադագիշվիլին:

Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները միմյանց հիշեցնում են հենց այն հանցագործությունները, որոնք կատարել են արդեն ընդդիմությունում գտնվելու ընթացքում:

«Այն քաղաքականությունը, որը վարում էին ընդդիմությունը և «Ազգային շարժումը», ամբողջովին ապակառուցողական էր, և այդ քաղաքականությունը Վրաստանում կրախի ենթարկվեց: Բնական է, նման ժամանակներում բոլորը փորձում են անհաջողության համար մեղադրել միմյանց և իրենց ուրիշներից ինչ-որ բանով ավելի լավ ներկայացնել: Այդ թվում՝ իրենց արտաքին հովանավորներին սեփական անձի տեսքով նոր առաջնորդ առաջարկել: Այս պատկերը մենք տեսնում ենք Գվարամիայի պարագայում Սաակաշվիլիի նկատմամբ, և, բնականաբար, Սաակաշվիլիի ճամբարի հարձակումը կոնկրետ ապացույցներով Գվարամիայի դեմ նույնպես տոգորված է այս մոտիվացիայով: Այնպես որ, մենք ունենք դասական պատկեր, երբ երկրին վատն էին կանխագուշակում, վատը պատահեց իրենց հետ, և հիմա իրար մեջ պարզում են, թե ով է այս պահին ավելի մեղավոր: Պայքարն ընթանում է նրա համար, թե ով կարող է արտաքին հովանավորի համար ավելի ընդունելի ֆիգուր և ուժ երևալ: Սա ծանրագույն պատկեր է, որն այսօր ունենք ընդդիմությունում», – հայտարարել է Քադագիշվիլին:

Նմանատիպ