Իրակլի Քադագիշվիլի. Ընդդիմության անդամների ծրագրերում երբեք չի եղել երկրի համար լավ բան անելը. թող իրար մեջ պարզեն, թե ով է Դոն Կիխոտը, ով՝ Սերվանտեսը, ով՝ Շեքսպիրի հերոսը կամ Ավթանդիլը
Թող իրար մեջ պարզեն, թե ով է Դոն Կիխոտը, ով՝ Սերվանտեսը, ով՝ Շեքսպիրի հերոսը կամ Ավթանդիլը, թեև այս մարդկանց համեմատական կապն անգամ չի կարելի տանել դրանցից ևոչ մեկի հետ, – այս մասին հայտարարել է Խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին:
Նրա խոսքով՝ ընդդիմության անդամների ծրագրերում երբեք չի եղել երկրի համար լավ բան անելը, այդ պատճառով էլ միմյանց խոտանում են քանդելու և ավերելու մեթոդները:
«Այս մարդկանց մեջ և նրանց քաղաքական մտածողության մեջ բորբոքային պրոցես է ընթանում: Իրականությունն այն է, որ եթե նրանց մտքում այս բորբոքային պրոցեսը զարգացած չլիներ, քանդելու ոչինչ չէին ունենա, խորհրդարանն այրելու կարիք չէին ունենա, կմտնեին խորհրդարան, կօգտագործեին 61 մանդատը, որպեսզի որևէ լավ բան անեին, բայց նրանց ծրագրերում երբեք չի եղել երկրի համար լավ բան անելը, դրա համար էլ միմյանց խոտանում են քանդելու և ավերելու մեթոդները: Սա թող իրար մեջ պարզեն, թե ով է Դոն Կիխոտը, ով՝ Սերվանտեսը, ով՝ Շեքսպիրի հերոսը կամ Ավթանդիլը: Թեև, իհարկե, այս մարդկանց համեմատական կապն անգամ չի կարելի տանել դրանցից ևոչ մեկի հետ», – հայտարարել է Իրակլի Քադագիշվիլին:
Հիշեցնենք, որ «Ընդդիմության ալյանսի» առաջնորդներից Նիկա Գվարամիան սոցիալական ցանցում գրել էր. «Ավտորիտար իլյուզիաներն ու պրոպագանդան հաղթահարելու համար հասարակությանը պետք է ոչ թե դոնկիխոտություն կամ համլետություն, այլ՝ ավթանդիլություն: Միասին պետք է քանդենք Քաջեթիի բերդը»:
Նիկա Գվարամիայի պոստին արձագանքել էր նախկին նախագահը: Ինչպես գրել է Միխեիլ Սաակաշվիլին. «Սիրելի Նիկա Գվարամիա, ի՞նչ կարիք կար նման խճճված պոստի, ի՞նչ Սերվանտես, ի՞նչ Ավթանդիլ, ուղղակի գրեիր, որ հայրենիքի համար անձնազոհությունը կատարյալ հիմարություն է»: