Իրակլի Քադագիշվիլի. «Ազգային շարժումը» վաղուց արդեն դուրս է եկել իրական քաղաքականության ռելսերից
Խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» շատ հարցերի վերաբերյալ ունեցել է և ունի բաժանված դիրքորոշումներ, ընտրությունների սաբոտաժից սկսած մինչև օրենքի խախտում, սպառնալիք և խորհրդարան չմտնելւ վերջնագիր:
Քադագիշվիլին կարծում է, որ «Ազգային շարժումը» վաղուց արդեն դուրս է եկել իրական քաղաքականությունից: Քադագիշվիլիի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» ստիպված կլինի ստորագրել Միշելի փաստաթուղթը:
«Կարծում եմ, «Ազգային շարժումը» վաղուց դուրս է եկել իրական քաղաքականության ռելսերից: Փաստորեն, քաղաքականությունն ու զարգացման տրամաբանությունը տեղափոխվել են մեկ այլ հարթություն, և նրանք խոսում են մեզ հետ անցյալից: Նրանք ստիպված կլինեն ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը ճիշտ այնպես, ինչպես ստիպված էին մուտք գործել խորհրդարան: Որքան շուտ նրանք վերադառնան քաղաքակիրթ քաղաքականություն, այնքան ավելի շատ շանսեր կունենան մնալ քաղաքական տարածքում: Եթե կշարունակեն մնալ սաբոտաժի և հակասահմանադրական ճանապարհով իշխանության զավթման պատրանքի ներքո, նրանց քաղաքական ճակատագիրը կսրվի, և այցելությունը Բրյուսել կամ Վաշինգտոն չի օգնի նրանց», – ասաց Իրակլի Քադագիշվիլին:
Միշելի փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «Ազգային շարժման» առաջնորդ Թինա Բոկուչավան այսօր ասաց, որ «Վրացական երազանքի» համաներման մասին օրենքի ընդունումից հետո «Ազգային շարժումը» կկարողանա միանալ Միշելի համաձայնության ոգուն: