Իրակլի Կարքաշաձե. «Պեգասուս» ավիաընկերությունը սկսում է գործել Քութաիսիի օդանավակայանում
Դեկտեմբերի 22-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանում կսկսի գործել թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը։
Վրաստանի Օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեի խոսքով, ավիաընկերության հետ հաջողությամբ ավարտվել է երկար ու դժվարին բանակցությունների եզրափակիչ փուլը, որը սկսվել էր դեռևս համաճարակից առաջ։
«Համատեղ ջանքերով ավարտեցինք ևս մեկ հաջողված նախագիծ։ Արդյունքում Pegasus ավիաընկերությունը դեկտեմբերի վերջից շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Քութաիսիի միջազգային օդանավակայան Ստամբուլի ուղղությամբ։ Վերջնական որոշումն ընդունել է Pegasus ավիաընկերությունը Ստամբուլում Routes World ավիացիոն ֆորումի շրջանակներում կայացած բանակցություններից հետո։ Ստամբուլը նոր ուղղություն է Քութայիսիի օդանավակայանի համար, որը սպասարկում է նաև տարանցիկ ուղևորներին, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Համոզված ենք, որ այն շատ հաջող կլինի և էական ազդեցություն կունենա Իմերեթի շրջանի զբոսաշրջության ու տնտեսական զարգացման վրաե,-ասել է Իրակլի Կարքաշաձեն:
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը շուկայում գործում է 1990 թվականից և ներկայումս թռիչքներ է իրականացնում 50 երկրներում 130 ուղղություններով։ Pegasus-ը տարիներ շարունակ հաջողությամբ թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայաններից։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միության մամուլի ծառայությունը։