Իրակլի Գոգուաձե. Իմ հիմնական պահանջը նախագահին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է, ես նրա կողմնակիցը չեմ, բայց կարծում եմ, որ երկրին ևս մեկ մահացած նախագահ պետք չէ
«Ռազմավարությունը՝ շինարար» կազմակերպության անդամ Իրակլի Գոգուաձեն արդեն երկրորդ օրն է, ինչ հացադուլ է անում խորհրդարանի դիմաց։ Գոգուաձեն պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա:
Գոգուաձեի խոսքով, ինքը հացադուլ կանի այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել։
«Իմ հիմնական պահանջը նախագահին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է։ Ես նրա կողմնակիցը չեմ։ Ես նույնպես շատ հարցեր ունեմ նրա կառավարման հետ կապված, բայց կարծում եմ, որ մեր երկրին իրականում պետք չէ եւս մեկ մահացած նախագահ և այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել, պետք է հասկանանք, որ նույն սխալները թույլ չտանք։ Դիմում եմ բոլոր քաղաքացիներին՝ հիմա ժամանակը չէ պարզելու, թե ով ինչ սխալ է գործել: Գլխավորը երկիրը ևս մեկ մահացած նախագահից պաշտպանելն է։ Ես կշարունակեմ հացադուլս այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն տեղափոխել հիվանդանոց և միաժամանակ միանում եմ այն կոչին, որ Միխեիլ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է», – ասել է Գոգուաձեն։