Իրակլի Ղարիբաշվիլին Երրորդության տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին
Իրակլի Ղարիբաշվիլին Երրորդության տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տիկնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ Երրորդության տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցել են նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ։

Հանդիսավոր արարողությունը քահանաների հետ կատարեց Պատրիարքական փոխանորդ, Սենակի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիո Մուջիրը։

Երրորդության տաճարում հավաքված ծխականներին ներկայացվել է պատրիարքի Սուրբ Ծննդյան ուղերձը»,- ​​ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։