Իրակլի Ղարիբաշվիլին Խաշուրիում այցելել է միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլային նոր մարզադաշտ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Խաշուրի, որտեղ ստուգել է միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլի նոր մարզադաշտը։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն կառավարության ղեկավարին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։
Նրա խոսքով, մարզադաշտի շինարարությունն իրականացրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։ Շինարարությունն իրականացվել է Համաշխարհային բանկի 6,4 մլն լարի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում տարածքում կազմակերպվել է ֆուտբոլի արհեստական դաշտ, տեղադրվել են սպորտային լույսեր և մարզադաշտը պատշաճ վիճակում պահելու համար անհրաժեշտ ոռոգման համակարգ։
Վարչապետի հետ տեղում ներկա են եղել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, գործադիր, օրենսդիր և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։