Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու լավագույն ճանապարհն է, քանի որ նա կիրականացնի այն բոլոր նողկալի գործողությունները, որոնք արել է նախկինում. Գիվի Թարգամաձե
Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու լավագույն ճանապարհն է, քանի որ նա կիրականացնի այն բոլոր նողկալի գործողությունները, որոնք արել է նախկինում. Գիվի Թարգամաձե

Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու լավագույն ճանապարհն է, քանի որ նա կիրականացնի այն բոլոր նողկալի գործողությունները, որոնք արել է նախկինում, – այս մասին հայտարարել է  «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիվի Թարգամաձեն, մեկնաբանելով՝ Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը:

Նրա խոսքով, «Վրացական երազանքի» իշխանությունը բոլոր դեպքերում կավարտվի, բայց Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության դեպքում, դա տեղի կունենա խավարի միջով:

«Կարծում եմ, որ հասարակությունը նրան չի հետաքրքրում, Իրակլի Ղարիբաշվիլին միշտ եղել է «Վրացական երազանքի» ամենամութ հատվածի հույսն ու հենարանը: Կարծում եմ, Իվանիշվիլին գիտակցում է, որ այս կուսակցության մեջ մնում է միայն այս մասը, և այժմ նա փորձում է ամրապնդել այն:

Կարծում եմ, որ Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու լավագույն ճանապարհն է, քանի որ նա կիրականացնի այն բոլոր նողկալի գործողությունները, որոնք արել է նախկինում և  բնականաբար, հասարակությունը դա չի ընդունի: Նրանց որոշելունն է, թե ինչպես են նախընտրում վերջ տալ այդ ամենին: Եթե մենք քայլ կատարենք դեպի քաղաքակրթություն, ամեն ինչ ավարտվի արտահերթ ընտրություններով:  «Վրացական երազանքի» իշխանությունը բոլոր դեպքերում կավարտվի, բայց Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության դեպքում, դա տեղի կունենա խավարի միջով», – հայտարարել է Գիվի Թարգամաձեն:

Ըստ նրա, ընդդիմությունն արդեն ծրագրել է հանրահավաքները, և այս ծրագիրը կփոխվի միայն նրանց պահանջները բավարարելու դեպքում:

«Ընդդիմությունն արդեն հայտարարել է իր ռազմավարության մասին, նշանակված է մեկ հանրահավաք, այնուհետև ցույցեր շրջաններում, ապա կենտրոնական հանրահավաքը: Ընդդիմությունը չի փոխի այս ծրագիրը, այն կփոխի միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում պահանջները բավարարվեն», – հայտարարել է Թարգամաձեն: