Իրակլի Ղարիբաշվիլին Վլադիմիր Զելենսկուն պարգևատրել է առաջին աստիճանի « Վաստակի համար » շքանշանով
Իրակլի Ղարիբաշվիլին Վլադիմիր Զելենսկուն պարգևատրել է առաջին աստիճանի « Վաստակի համար » շքանշանով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից պարգևատրվել է առաջին աստիճանի «Վաստակի համար» շքանշանով:

Նախագահ Զելենսկին պարգևատրել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկուն, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի և Մոլդովայի նախագահներին, Ռումինիայի, Սլովակիայի և Խորվաթիայի վարչապետներին:

Վրաստանի վարչապետը, ավելի քան 40 երկրի ղեկավարների հետ, այսօր Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին: Իրակլի Ղարիբաշվիլին դիմեց գագաթնաժողովի մասնակիցներին: