Իրակլի Ղարիբաշվիլին ուսումնասիրել է ոստիկանության նոր շենքը Թուշեթիում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուսումնասիրել է ոստիկանության նոր շենքը Թուշեթիում, Օմալո գյուղում։
Օմալոյի ոստիկանության շենքի շինարարությունն իրականացվել է ոստիկանության ենթակառուցվածքների նորացման ծրագրի շրջանակներում։ Շենքը լիովին համապատասխանում է բարձրլեռնային շրջանի պայմաններին և հագեցած է ժամանակակից չափանիշներով։
Թուշեթիի Օմալո գյուղում ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղական բաժնի շենք չկար։ Զբոսաշրջային սեզոնին անհրաժեշտության դեպքում փրկարարներ էին կանչվում Ախմետայի քաղաքապետարանում տեղակայված ստորաբաժանումից։
Նոր շենքում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները։ Բացի աշխատանքային տարածքից, Օմալոյի ոստիկանության շենքում տեղակայված են հարցաքննության, նույնականացման, զենքի պահպանման և ապացույցների պահպանման սենյակներ: Շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։