Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին շնորհավորում է ազգային տոնի առթիվ

14:09, 29.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ազգային տոնի առթիվ։ Այս մասին Ղարիբաշվիլին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում։

«Շնորհավորում եմ Թուրքիայի Հանրապետության հռչակման 99-ամյակի առթիվ։ Թուրքիային և նրա ժողովրդին մաղթում եմ բարգավաճում: Ուրախ եմ, որ մենք ունենք նման վստահելի բարեկամ և ռազմավարական գործընկեր։ Վստահ եմ, որ Վրաստան-Թուրքիա հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին»,- իր շնորհավորական ուղերձում ասել է Ղարիբաշվիլին։

Նմանատիպ