Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է Թուրքիայից ներկրվող դեղերի իրացման գործընթացին, էլեկտրոնային և ջեներիկ դեղատոմսերի համակարգերի ներդրմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է Թուրքիայից ներկրվող մատչելի գներով դեղերի իրացման գործընթացին։ Կառավարության ղեկավարը օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ այցելել է Թբիլիսիի դեղատներից մեկը։
Վարչապետը հետաքրքրվել է, թե որքան մեծ է քաղաքացիների պահանջարկը Թուրքիայից դեղերի նկատմամբ, ինչպես նաև, թե ինչպես է գործնականում ներդրվում էլեկտրոնային և ջեներիկ դեղատոմսերի համակարգը։
Իրակլի Ղարիբաշվիլին զրուցել է դեղագործների և քաղաքացիների հետ և նշել, որ կառավարության համար առաջնահերթություն է բնակչության համար դեղերի հասանելիությունը առավելագույնի հասցնելը և միևնույն ժամանակ բարձր որակ ապահովելը։ Այդ իսկ պատճառով, կառավարության ղեկավարի խոսքով, բոլոր այն դեղամիջոցները, որոնք ներկրվել և ներկրվելու են Թուրքիայից, «GMP» ստանդարտի են։
Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին և առողջապահության նախարարին այս որոշումը կայացնելու համար՝ նշելով, որ Թուրքիայից ներկրվող դեղերից հետո զգալիորեն կրճատվել են իրենց գրպանից վճարումները։
Թուրքական դեղագործական շուկան վարչապետի նախաձեռնությամբ բացվել է հունվարի 17-ին՝ երկրում թողնելով մինչև 250 անվանական արժեք, այդ թվում՝ քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ, 60-70-80%-ով ցածր գնով։ Թուրքիայից ներկրվող էժան դեղամիջոցները կարելի է ձեռք բերել երկրի տարբեր խոշոր դեղատների ցանցերում։ Դեղագործական ընկերությունների և մատակարարների ցանկն անընդհատ աճում է։
Դեղագործական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են թուրքական կողմի հետ՝ դեղերի ցանկն ավելի բազմազան ու մատչելի դարձնելու համար։ Առողջապահության նախարարությունը նաև ակտիվորեն գրանցել է հարյուրավոր դեղամիջոցներ, ինչն էլ ավելի է պարզեցնում երկիր դեղերի ներմուծման գործընթացը։
Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարությունը դեղագործական բարեփոխումներ է իրականացնում՝ որակյալ դեղերի հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Բարեփոխման արդյունքում դեղատոմսով դեղերն այլևս չեն թողարկվի թղթային տարբերակով (թղթի վրա) և բժիշկները դուրս կգրեն էլեկտրոնային եղանակով։ Բացի այդ, բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով ապրիլի 11-ից ներդրվել է ջեներիկ դեղատոմսերի համակարգ, ինչը նշանակում է, որ բժիշկը դեղատոմսում նշում է միայն դեղի ջեներիկ կամ միջազգային անվանումը։ Առողջապահության նախարարության մշակած ջեներիկ դեղամիջոցների «դրական ցուցակից» դեղագործը դեղատուն եկող հաճախորդներին առաջարկում է ամենաէժան երեք դեղամիջոցները: Փոփոխության արդյունքում քաղաքացին ինքն է որոշում, թե որ արտադրողը և ինչ գնով գնի դեղը։ Դեղագործական բարեփոխումների նպատակն է նվազեցնել դեղորայքի համար գրպանից վճարումները և բարձրացնել բարձրորակ դեղամիջոցների հասանելիությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։