Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում Քութայիսիում ընթացող աշխատանքներին
Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում Քութայիսիում ընթացող աշխատանքներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսիում ծանոթացել է «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքներին։

Կառավարության ղեկավարը եղել է Փալիաշվիլի փողոցում, որտեղ ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել տեղի բնակչության հետ։

Առայժմ ավարտվել է Փալիաշվիլի փողոցի 15 շենքի վերականգնումը, որի համար ծախսվել է ավելի քան 9 մլն լարի։

Ներկայումս վերականգնվում են Կենտրոնական զբոսայգին ու նրա հարակից շենքերը, որոնց արժեքը կազմում է 14,8 մլն լարի։

Ընթացքի մեջ են նաև մշակութային ժառանգության հուշարձանի՝ Ոսկե հովանի վերականգնման աշխատանքները։

Վարչապետի հետ միասին ներկա էին Կառավարության վարչակազմի տարածաշրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին, գործադիր, օրենսդիր և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։