Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է ցորենի և գարու արտահանման ժամանակավոր արգելքի մասին հրամանը
Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է ցորենի և գարու արտահանման ժամանակավոր արգելքի մասին հրամանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով ժամանակավորապես արգելվում է ցորենի և գարու արտահանումը։

Կառավարության որոշման համաձայն՝ որոշումն ընդունվել է աշխարհում պարենային անվտանգության խնդիրների պատճառով։

«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված պարենային անվտանգության համաշխարհային խնդիրների պատճառով Վրաստանից ցորենի և գարու արտահանումը կարգելվի մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ Հրամանագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և վերաբերում է 2022 թվականի հուլիսի 4-ից բխող հարաբերություններին»,- ասված է կառավարության որոշման մեջ։