Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր այցը Կատարի մայրաքաղաք Դոհա
Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր այցը Կատարի մայրաքաղաք Դոհա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է այցը Կատարի մայրաքաղաք Դոհա։

Կատարի միջազգային օդանավակայանում կայացել է Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում վարչապետը Կատարում կմասնակցի բարձր մակարդակի տնտեսական համաժողովին, որն անցկացվում է Կատարի էմիրի հովանու ներքո և կազմակերպում է Bloomberg-ը։

Նրանց խոսքով, համապատասխան պանելային քննարկմանը վարչապետը հանդես կգա ելույթով, նախատեսվում են նաև երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ։