Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Նոնա Գափրինդաշվիլիին ծննդյան օրվա առթիվ
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Նոնա Գափրինդաշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Շնորհավորում ենք աշխարհի մեծագույն և հայտնի շախմատիստներից մեկի՝ միջազգային գրոսմայստեր, Վրաստանի ազգային հպարտություն, լեգենդար Նոնա Գափրինդաշվիլիի ծննդյան օրը,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Նոնա Գափրինդաշվիլին իր ֆենոմենալ տաղանդի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ Վրաստանը ներկայացրել է ողջ աշխարհին։

«Նոնա Գափրինդաշվիլին իր ֆենոմենալ տաղանդի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ մեր երկիրը ներկայացրեց ամբողջ աշխարհին, նրա անունը բարձրաձայն հնչում է մինչ օրս շախմատային աշխարհում, ինչը հատկապես ուրախալի է մեզ՝ նրա երկրպագուների համար։

Երկար կյանք եմ մաղթում տիկին Նոնային, թող առողջությունն ու արիությունը չպակասեն այս իսկապես մեծ մարդուց ու մեծագույն հայրենասերից, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին»,- նշել է Վրաստանի վարչապետը։