Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ. Նորին Սրբության ակնառու աշխատանքը կարևոր դեր է խաղում մեր քաղաքացիական և հոգևոր կյանքի զարգացման գործում
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ. Նորին Սրբության ակնառու աշխատանքը կարևոր դեր է խաղում մեր քաղաքացիական և հոգևոր կյանքի զարգացման գործում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Առանձնահատուկ հարգանքով և սիրով շնորհավորում եմ Սրբազնագույնին՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան 91-րդ տարեդարձի առթիվ։

Երջանիկ է այն ազգը, որն ունի այսպիսի հոգեւոր առաջնորդ։ Շուրջ կես դար Սրբազնագույնի աշխատանքը, որն աչքի է ընկնում իր իմաստությամբ և մերձավորի հանդեպ սիրով, կարևոր դեր է խաղում մեր քաղաքացիական և հոգևոր կյանքի զարգացման, վրացիների միասնության ամրապնդման, հասարակությունում բարձրագույն արժեքների հաստատման գործում։

Բարոյականության, հոգևոր խաղաղության և հեռատեսության օրինակները, որոնք մեր պատրիարքը ցույց է տալիս իր կյանքով, օրինակ են ոչ միայն ուղղափառների, այլև մեր երկրի բոլոր քաղաքացիների համար։ Նրա ներդրումը Վրաստանի մեծագույն զավակների ժառանգության շարունակությունն է և ապագա սերունդների ուղեցույցը։

Մեր պատրիարքին մաղթում եմ երկարակեցություն, առողջություն և արիություն»,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորանքում։