Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը Դոհայի միջազգային մրցաշարում թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլիի հաղթանակի կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը Դոհայի միջազգային մրցաշարում թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլիի հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը Դոհայի միջազգային մրցաշարում թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլիի հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ: Նիկոլոզ Բասիլաշվիլին Դոհայի միջազգային մրցաշարի հաղթող է: Վրաստանի առաջին թենիսիստը Դոհայի մրցաշարի եզրափակչում հաղթեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտիին և նվաճեց ևս մեկ տիտղոս», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Վրացի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին դարձավ Դոհայի ATP250 կարգի մրցաշարի հաղթող: