Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է արդարադատության համակարգի աշխատակիցներին Արդարադատության օրվա առթիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է արդարադատության համակարգի աշխատակիցներին Արդարադատության օրվա առթիվ։
Ինչպես նշում է վարչապետը, արդարադատության համակարգի աշխատակիցները գործին ու երկրին իրենց հավատարմությամբ առանձնահատուկ ներդրում ունեն օրենքի գերակայության, արդարադատության և քաղաքացիական միասնության ամրապնդման գործում։
«Արդարադատության օրվա առթիվ շնորհավորում եմ արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցներին։
Ձեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքին ու երկրին նվիրվածությամբ դուք հատուկ ներդրում ունեք օրենքի գերակայության, արդարադատության և քաղաքացիական միասնության ամրապնդման գործում։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեր շատ կարևոր հասարակական աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ»,- նշում է վարչապետը։