Իրակլի Ղարիբաշվիլին Շառլ Միշելի հետ հանդիպման մասին. Հանդիպմանը ընդգծվել է Եվրամիության հետ Վրաստանի շատ լավ համագործակցությունը, քննարկել ենք 12 առաջնահերթությունների իրականացման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Եվրամիության հետ Վրաստանի շատ լավ համագործակցությունը։

«Միավորված ազգերի կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաճելի էր հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Եվրամիության հետ Վրաստանի շատ լավ համագործակցությունը։

Հանդիպմանը քննարկել ենք 12 առաջնահերթությունների կատարման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից սահմանված կարճաժամկետ խնդիրները։

«Ես Եվրախորհրդի նախագահին հաստատել եմ երկրի հավատարմությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված բոլոր առաջնահերթություններին»,- նշել է Վրաստանի վարչապետը։