Իրակլի Ղարիբաշվիլին Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Վրաստան
Իրակլի Ղարիբաշվիլին Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Վրաստան

Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան:

«Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Բնականաբար, մենք շոշափեցինք նաև օկուպացիային վերաբերող հարցերը: Իհարկե, խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: