Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում է, որտեղ մասնակցում է Եվրոպական միության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին։

Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Եվրոպական քաղաքական միության (EPC) առաջին լիագումար նիստի բացմանը։

Գագաթնաժողովի լիագումար նիստը բացեց ԵՄ նախագահ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, ով դիմելով Եվրոպական քաղաքական միության մասնակից պետությունների ղեկավարներին՝ խոսեց խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի միավորման մասին։ Մյուս կողմից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այն գործընթացներին, թե ինչպես շարունակել եվրոպական ընտանիքի կառուցումը և այն երկրների ինտեգրումը, որոնք ասոցացվում են եվրոպական ընտանիքի հետ։

Հոկտեմբերի 6-7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրամիության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ 27 անդամ և 17 գործընկեր պետությունների ղեկավարներ։

Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Բացման միջոցառումից հետո Եվրոպական քաղաքական միության հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։