Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում կմասնակցի Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովին, որը նախաձեռնել է Եվրամիությունը
Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում կմասնակցի Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովին, որը նախաձեռնել է Եվրամիությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Պրահայում կմասնակցի Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովին, որը նախաձեռնել է Եվրոպական միությունը։

Հոկտեմբերի 6-7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա Եվրամիության նախաձեռնած եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ 27 անդամ և 17 գործընկեր պետությունների ղեկավարներ։ Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ, այսօր մեկնել է Պրահա քաղաք։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եվրոպական քաղաքական հանրության երկրների ղեկավարների հետ միասին կմասնակցի կլոր սեղանի ձևաչափով նախատեսված բարձր մակարդակի թեմատիկ քննարկումներին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։