Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։