Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Վրաստանի կառավարության ղեկավարին գագաթնաժողովին հրավիրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ այցի շրջանակներում կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տեղեկության մեջ:

Թողնել մեկնաբանություն