Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը Նյու Յորք այցի շրջանակում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բանավեճի մասնակիցներին։

Ելույթից առաջ վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման արարողությանը։

Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։