Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա

12:25, 26.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում կառավարության ղեկավարը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Այցի շրջանակներում կանցկացվի նաև միջկառավարական տնտեսական հանձնաժողով։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության շրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Նմանատիպ