Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա
Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում կառավարության ղեկավարը կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։