Իրակլի Ղարիբաշվիլին Օզուրգեթիի տեխնոպարկում հանդիպել է ստարտափների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գուրիայում տարածաշրջանային շրջագայության շրջանակներում այցելել է Օզուրգեթիի տեխնոպարկ։
Կառավարության ղեկավարը շրջել է տեխնոպարկում, հանդիպել ստարտափների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ ու նորարարական գաղափարներով։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ինովացիոն և տեխնոլոգիական գործակալությունը 2022 թվականի հունվարին տեխնոպարկ է բացել Օզուրգեթիում։
Օզուրգեթիի նոր տեխնոպարկը ներկայացնում է արդյունաբերական նորարարության ունիվերսալ լաբորատորիա (Fablab)՝ նորագույն սարքավորումներով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։