Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենում հանդիպել է Իսրայելի փոխվարչապետ Բենի Գանցի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենում հանդիպել է Իսրայելի փոխվարչապետ Բենի Գանցի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Բեն Գանցի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող գործընկերությունը։ Նշվել է, որ 2022 թվականը երկկողմ հարաբերություններում հոբելյանական է, քանի որ լրանում է Վրաստանի և Իսրայել պետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։ Կողմերի խոսքով՝ երկու երկրները կապված են օրինակելի և ամուր հարաբերություններով, որոնք հիմնված են ժողովրդավարության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա և ամուր հիմք են ստեղծում գործընկերության հետագա զարգացման համար։ Զրույցի ընթացքում քննարկվել է պաշտպանության, անվտանգության և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը։

Նույն տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և տարածաշրջանում անվտանգության միջավայրը։ Իսրայելի փոխվարչապետը վերահաստատել է Իսրայելի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։