Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում մասնակցում է Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում մասնակցում է Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գտնվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովին։

Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Եվրոպական քաղաքական միության (EPC) լիագումար նիստի բացման միջոցառմանը։

Գագաթնաժողովի լիագումար նիստը բացել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա դիմել է եվրոպական քաղաքական միության մասնակից պետությունների ղեկավարներին:

Բացման միջոցառումից հետո Եվրոպական քաղաքական միության հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։

Երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական երկրների 47 ղեկավարներ և Եվրամիության տարբեր կառույցների ղեկավարներ։