Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության անդամների հետ մեկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։

Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին Դիլիջանում աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Գործընկերները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և մշակութային ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տիրող իրավիճակի և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորության վրա։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել երկու երկրների միջև ապագա համագործակցության և առկա սերտ ու բարեկամական հարաբերությունների խորացման համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։