Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ինչպես համաշխարհային առաջնորդների, այնպես էլ խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների հետ։

Նախատեսվում է նաև վարչապետի ելույթը պանելային քննարկումներին։

Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և վարչապետի օտարերկրյա ներդրումների գծով հատուկ խորհրդական Վազիլ Հուդակը։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմը։