Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 5-6-ը Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի կունենա Եվրոպական քաղաքական միության երրորդ գագաթնաժողովը։

Վարչապետը կմասնակցի գագաթնաժողովում նախատեսված թեմատիկ քննարկումներին կլոր սեղանի ձևաչափով։ Գագաթնաժողովի շրջանակներում կառավարության ղեկավարը կունենա նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Վարչապետը պատվիրակության հետ մեկնել է Գրանադա։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։