Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Անկարայից մեկնել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։

Կառավարության ղեկավարին Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանից ուղեկցել են Անկարայի փոխնահանգապետ Մուրատ Սոյլուն, Անկարայի քաղաքապետի պաշտոնակատար Սերջան Չիղգինին, Անկարայի ժանդարմերիայի հրամանատարության ղեկավարի տեղակալ Ուղուր Ուրհանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական
երկկողմ գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենը Գոքան Թուրանը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։