Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բելգիայի Թագավորություն
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բելգիայի Թագավորություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Բելգիայի Թագավորություն։

Կառավարության ղեկավարը հունիսի 14-ին Բրյուսելում կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

Նախատեսվում է նաև վարչապետի ելույթը մշակույթի միջազգային փառատոնին և Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը։

Որպես հյուր երկիր՝ Վրաստանն այս տարի առաջին անգամ է մասնակցում «Եվրոպալիա» միջազգային մշակութային փառատոնին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։