Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բաքու
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքու է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։

Նոյեմբերի 24-ին կառավարության ղեկավարը պատվավոր հյուրի կարգավիճակով Բաքվում կմասնակցի SPECA (ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տնտեսության հատուկ ծրագիր) տնտեսական համաժողովին։

Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

SPECA-ի 25-ամյակի հետ կապված հոբելյանական ֆորումն այս տարի անցկացվում է Ադրբեջանի նախագահությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։