Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ավստրիա
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ավստրիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։