Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի՝ Ռաճա։
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են վարչապետի մամուլի գրասենյակից։
Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Առավոտյան վերսկսվել է ուղղաթիռներով քաղաքացիների տարհանումը։