Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան
Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Վարչապետի գլխավորած Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։