Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է Կատարի բարձր մակարդակի տնտեսական համաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է Կատարի բարձր մակարդակի տնտեսական համաժողովին

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Կատարի ամենամյա տնտեսական համաժողովին։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի պատվիրակությունը Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այսօր մեկնել է ֆորումին մասնակցելու համար։

Նախատեսված են վարչապետի երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Վրաստանի վարչապետի ելույթը համապատասխան պանելային քննարկմանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։