Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Եվրոպական քաղաքական միության (EPC) շրջանակներում անցկացված թեմատիկ քննարկմանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Եվրոպական քաղաքական միության (EPC) շրջանակներում անցկացված թեմատիկ քննարկմանը

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Եվրոպական քաղաքական միության (EPC) շրջանակներում «Անվտանգություն» կոչվող թեմատիկ քննարկմանը, որն անցկացվել է կլոր սեղանի ձևաչափով։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թեմատիկ քննարկումն անցկացվել է երկու երկրների՝ Միացյալ Թագավորության և Լեհաստանի վարչապետների համանախագահությամբ։

Ղեկավարները խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի և ջանքերի մասին։

Քննարկման շրջանակներում արդիական էր նաև Վրաստանի հարցը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եվրոպական երկրների ղեկավարների հետ զրուցել է Վրաստանին Եվրամիության անդամ երկրի կարգավիճակ տալու կարևորության և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։