Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Թենգիզ Արչվաձեի հուղարկավորությանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Թենգիզ Արչվաձեի հուղարկավորությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ մասնակցել է վրացի դերասան Թենգիզ Արչվաձեի հուղարկավորությանը։

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Թենգիզ Արչվաձեն մահացել է հոկտեմբերի 28-ին՝ 91 տարեկան հասակում։ Դերասանը հուղարկավորվել է Դիդուբեի պանթեոնում՝ կնոջ կողքին։