Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Տաշքենդում Շոթա Ռուսթավելիի անվան պուրակի բացման արարողությանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Տաշքենդում Շոթա Ռուսթավելիի անվան պուրակի բացման արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին մասնակցել է Տաշքենդում Շոթա Ռուսթավելիի անվան վերակառուցված հրապարակի բացման արարողությանը։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմը։

Կառավարության ղեկավարը մայրաքաղաքի քաղաքապետի հետ ծաղիկներով զարդարել է հրապարակում գտնվող Շոթա Ռուսթավելիի հուշարձանը։

Շոթա Ռուսթավելիի անունով է կոչվում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի կենտրոնական փողոցներից մեկը։ Նույն փողոցում է գտնվում Շոթա Ռուսթավելու հուշարձանը, իսկ հարակից հրապարակը նույնպես կրում է Շոթա Ռուսթավելու անունը։ Ուզբեկստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Աբդուշելիշվիլիի նախաձեռնությամբ և Տաշքենդի քաղաքապետարանի աջակցությամբ 2022 թվականին հիմնովին վերակառուցվել են Շոթա Ռուսթավելիի հուշարձանը և հրապարակը։