Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է օկուպացված Աբխազիայից տեղափոխված և 1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց հոգեհանգստին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության անդամների հետ միասին մասնակցել է Աբխազիայի օկուպացված տարածքից տեղափոխված և 1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց հոգեհանգստին։
Կառավարության ղեկավարը Երրորդության տաճարում հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալների հիշատակին և իր ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին։
Հայտնաբերված 20 անհայտ կորածներից 14-ը զինվորական են, վեցը՝ քաղաքացիական անձինք։
1990-ականների զինված գործողությունների և 2008 թվականի օգոստոսյան պատերազմի անհայտ կորածների որոնման մեխանիզմների շրջանակներում առաջին անգամ նույնականացումն ու տեղափոխումն իրականացվել է 2013 թվականին: Մինչ այժմ մեխանիզմների շրջանակում հայտնաբերվել է 604 մարդու աճյուն, որից 265-ը նույնականացվել է։