Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին մասնակցել է Մադրիդի գագաթնաժողովի շրջանակներում Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստին, որին մասնակցել են Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի առաջնորդները և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի նիստում քննարկվել են առկա գլոբալ անվտանգության ճարտարապետության առջև ծառացած մարտահրավերները և Եվրատլանտյան տարածքում ստեղծված անվտանգության միջավայրը։ Ընդգծվել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը՝ համատեղ նպաստելու օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգի պահպանմանը։

Նիստում քննարկվել են նաեւ ուկրաինական զարգացումները։ Ընդգծվել է Ուկրաինայի օգնության կարևորությունը շարունակվող ռազմական ագրեսիայի լույսի ներքո։

Վրաստանի վարչապետը խոսել է սեւծովյան տարածաշրջանում անվտանգության վատթարացող միջավայրի եւ ստեղծված իրավիճակում Վրաստանի ձեռնարկած քայլերի մասին։ Վարչապետն իր ելույթում նշել է վերջին տարիներին Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործնական համագործակցության աննախադեպ բարձր մակարդակը և հույս հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործում երկրի առաջընթացը դրական ազդեցություն կունենա Վրաստանի անդամակցության ճանապարհին։

Վրաստանի հարցը մանրամասնորեն արտացոլված է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում, որը ուղեցույց փաստաթուղթ է լինելու Դաշինքի համար առաջիկա տասը տարիներին։