Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բանավեճի բացմանը
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բանավեճի բացմանը

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բանավեճի բացմանը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր բանավեճի բացման նստաշրջանի մասնակիցներին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և այլ առաջնորդներ։

Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 22-ին ելույթով կդիմի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի մասնակիցներին։