Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Ջո Բայդենի և նրա կնոջ անունից կազմակերպված ընդունելությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից համաշխարհային առաջնորդների պատվին կազմակերպված ընդունելությանը։
Համապատասխան լուսանկարը վարչապետը հրապարակում է սոցցանցերում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ սեպտեմբերի 16-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում։
Բացի այդ, այցի շրջանակներում վարչապետն այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բանավեճի մասնակիցների առջեւ։