Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական ճաշին
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական ճաշին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական ճաշին, որը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում՝ «Գլոբալ համագործակցության նոր լիցք» անվան տակ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճաշը հյուրընկալել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբը, իսկ վարողը Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բրենդե Բորգեն էր։